Ա․Ա․ -Բայց այդտեղ փող չկա․ ծնողներդ դեմ չե՞ն եղել, չե՞ն ասել՝ իրավաբան կամ տնտեսագետ դարձիր։
դ․ -Բայց իմ ոլորտում էլ փող կա։
Ա․Ա․ -Ուրեմն ժամանակակից մշակույթ է։
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գնացել էր «Հայոց լեզու և հայ գրականություն» միասնական քննությանը, և վերը նշված դիալոգը դարձավ քննարկման թեմա : Որոշ փրփուրներից կախվելու սիրահար մասսա սկսեց չեղած փրփուրներից կախվել,բա դե տեսեեեեք,նախարարը փողի մասինա խոսում սենց նենց :Խորհուրդ եմ տալիս չխառնվել,չներվայնանալ. խմել սառը ջուր : Ես այս խոսքերը նախարարի կողմից ընկալեցի որպես մեսիջ,այն իմաստով,որ անկախ երեխայի ունակություններից,ցանկությունից և իր սեփական գաղափարներրից,այսօր իրենց ծնողները առավելություն տալիս են հումանիտար ուղղություններին : Ինչ խոսք,փող բերողա,ես ինքս տնտեսագետ եմ,չնայած ժամանակին ուզում էի դառնալ բժիշկ,և հրաժարվեցի զուտ այն պատճառով,որ նեռվերից թույլ մարդ եմ,իսկ նման մասնագիտության համար սառնասրտությունը շատա պետք : Դե ինչ,մոռանանք ինձ,ու անցնենք առաջ : Այսօր շատերի ծնողները առաջնային համարում են նման մասնագիտությունների ստացումը,իրենց երեխայի կողմից,ԲԱՅՑ չեն հաշվարկում իրենց երեխայի հնարավորություններն ու պոտենցիալը այդ ոլորտում :Այսօր համալսարանները ունեն շաաատ տնտեսագետներ,բայց ավարտելուց հետո իրենց զգալի մասը չի աշխատում իր մասնագիտությամբ : Ասեմ պատճառները :
1)Պոտենցիալի սխալ օգտագործման արդյունքում,ուսանողը ավարտելով այս կամ այն բուհը,չի կարողանում աշխատել այդ ուղղությամբ,քանի որ դա պարզապես իրենը չէ :
2)Աշխատաշուկան փոքր է,և ընդունվելով այս կամ այն պռեստիժ բուհը,շատերը չեն հաշվարկում որ մի այլ կարգի մեծ մրցակցությունա գնալու այդ ոլորտում,ու տուպը պտի փորձեն դառնան եթե ոչ լավագույն,ապա լավագույններից մեկը այդ ոլորտում
3)Վերջին պատճառը կարող է հակասել վերը նշված պատճառին : Ես նշեցի որ աշխատաշուկան փոքր է,սակայն բազմաթիվ կայքերում տեսել եմ բազմաթիվ առաջարկներ հումանիտար ոլորտում :
Ախպերական կրթության որակը պատճառ չբերեք..... Նենց չի որ էսօր իրենց մասնագիտությամբ աշխատող մարդիկ Քեմբրիջ կամ չգիտեմ ինչ համալսարան են ավարտել :
Հայկ Դերզյան