Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն մի ուրիշ մարդ գրեր, որ երբեկ իշխանության մաս չի եղել' կմտածեինք, որ մարդը անհանգստանում է իր երկրի ապագայով:Տեսնես ինչը ստիպեց առաջին նախագահին, որ նման ցինիկ և նման տարիքի մարդու համար ոչ վայել հարցազրույց տա կամ կարող է պապին շատ ծեր է և ով ինչ ուզում գրում է իր անունից:Միգուցե շքեղ բազկաթոռներին բազմելն է փոխել նրան, բայց չեմ կարծում, որ այդ տարիքում մարդիկ փոխվում են:Ուղակի չեմ հասկանում, թե ինչից է դժգո մեր առաջին նախագահը?, ժամանակին ընտրություններ էր' մասնակցեիք, հաղթեիք և երկիրը դուրս բերեիք Ձեր իսկ նկարագրած վատ վիճակից' ինչպես արեցիք դա 90-ականներին:Բոլորին էլ պարզ է, որ առաջին նախագահը ցանկանում է ծերության ժամանականթացքում փոխել իր մասին հին ժամանակներից եկած ատելությունը:
Բա ժամանակին ինչու չէիք խոսում կամ գրում երկրում տիրող ահասարսուռ վիճակից , իսկ ով Ձեր մասին գրում էր' հայտնվում էր ճաղերից այն կողմ կամ հեռանում երկրից անկախ իր կամքից:Մի մոռացեք, որ այսօր այն սերունդն է, որոնց ժամանակին Ձեր անձնակազմով ' Լյովիկներով, Արամիկներով թալանել եք ժողովրդին ու ոտքերի տակ տրորել մարդկանց իրավունքները, որ Ձեզանից թաքուն մարտի դաշտում կռիվ էին տալիս ու ազատագրում մեր հողերը, իսկ Դուք ազգի դավաճան էիք համարում այդ մարդկանց:Ինչ պատմեմ, ինչ ասեմ' բոլորս ել տեսել ու հիշում ենք և այդ մասայական թալանի, սպանությունների, մարդկանց անհայտ կորելու տարիները, երբ ղեկավարը Դուք եք եղել, ինչ ասեմ' Ձեզ առողջություն, մեզ էլ համբերություն:
Համլետ Թադևոսյան