Այսօր հյուընկալեցի ԼՂՀ Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր։


Արդեն երկու տարի է, ինչ հայկական երկու պետությունների մայրաքաղաքներն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում, և աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքի արդյունքն իսկապես նկատելի է: Որպես ծրագրի շարունակություն նախորդ ամիս Երևանի Արաբկիր վարչական շրջանի և ԼՂՀ Մարտունի քաղաքի միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց։ Համոզված եմ, որ այդ փոխգործակցությունը ևս կլինի հաջողված և կյանքի կկոչվեն համաձայնագրով նախանշված բոլոր ծրագրերը։

 

 

Տարոն Մարգարյան