Բեն և Ալի Նաներիները ամուսնացել են 2009 թվականին և հարսանեկան լուսանկարների շարք են արել իրենց նոր տանը: Բայց նրանց երջանկությունը կարճ տևեց: 2011 թվականին Ալին մահացավ թոքերի քաղցկեղից՝ թողնելով աղջկան և ամուսնուն: 2 տարի անց ընտանիքը որոշեց վաճառել տունը և տեղափոխվել այլ վայր: Որպես հրաժեշտ՝ Բենը և նրա դուստրը որոշեցին վերստեղծել հարսանեկան լուսանկարները՝ ի պատիվ մոր հիշատակի:
«Ես չեմ ուզում, որ մարդիկ այս լուսանկարներում տեսնեն ցավ ու կորուստ: Չնայած ես մինչև հիմա ծանր եմ տանում իմ կնոջ մահը, բայց իմ պատմությունը դրա մասին չէ, նման ձևով մենք ցանկացանք պատմել սիրո պատմություն», -ասել է Բենը:
Այս ապակե հրեշտակին Օլիվիան մայր է անվանում:
Բենը նվագում է այն երգը, որը հնչել է իրենց հարսանիքի ժամանակ:
«Ինչ էլ լինի մեր կյանքում, Օլիվիան միշտ պետք է իմանա, որ սա այն վայրն է, որտեղ ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ եղել, թեկուզ կարճ ժամանակ»,- ասել է Բենը: