Գալուստ Սահակյանը մի քանի տարի առաջ ասել էր, որ եթե եվրոպացիները շատ ճնշեն Հայաստանին մենք կգնանք մահմեդական աշխարհին կմիանանք: Փաստորեն հայ քաղաքական դաշտի Վանգայի գուշակություններն ինչպես միշտ իրականություն են դառնում, ուղղակի այս անգամ մի փոքր շեղում կա այդ չարաբաստիկ գուշակությունից: Մենք մեծ արագությամբ միանում ենք թրքալեզու աշխարհին: Եվրասիական միության երկրներից մեկը՝ Ղազախստանը գրեթե ամբողջովին, իսկ Ռուսաստանը ՝ մասամբ, թրքալեզու պետություններ են: Ու հիմա սրանք իրենց <օջախ> են հրավիրում նաեւ Թուրքիային եւ Ադրբեջանին: Ստացվում է, որ մենք միանում ենք ոչ թե եվրասիական, այլ թուրքասիական միությանը:
Մկրտիչ Իսրայելյան