Համաշխարհային ոստիկան, համաշխարհային դատավոր, դատախազ և փաստաբան, ՙՙ արդարության, ազնվության առաջավոր մարտիկ ՚՚ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը ՙՙ խայտառակություն ՚՚ է անվանել Սիրիայում երեքշաբթի օրն անցկացված նախագահական ընտրությունները, որտեղ ձայների ջախջախիչ մեծամասնությամբ հաղթել է երկրի գործող նախագահ Բաշար ալ- Ասադը: Միացյալ Նահանգները ընտրությունն ու իշխանությունների գործելակերպը անվանել է. ՙՙ Իրականությունից կտրված և քաղաքական մասնակցությունից զուրկ ՚՚ :


Դե իհարկե, այ օրինակ Ուկրաինայում արդեն ընտրությունները իրականությունից կտրված չէին, կռիվներ, զոհեր, արյունահեղություն, ավերածություններ չկար: Իսկ հատկապես Արևելյան Ուկրաինայում նաև ուժեղ էր քաղաքական մասնակցությունը: Չգիտես ծիծաղես, թե լաս?...Տեսնում եք ինչ արդար, շատ արդար, անկողմնակալ դատավոր է ԱՄՆ-ն ?...Հիմա էլ ցինիկորեն ութ հոգիանոց խումբ է ուղարկում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու…


Բայց մի բան պարզ է, եթե Սիրիայի ժողովուրդը իրենց նախագահի կողքը չլինեին, այսքան երկար չէին դիմագրավի Միացյալ Նահանգների, Թուրքիայի կողմից կազմակերպած, հատուկ պատրաստություն անցած, միջազգային տեռորիստական, ծայրահեղական խմբավորումների հարձակումներին և վաղուց կարժանանային մյուս արաբական երկրների ճակատագրին…Անկախ նրանից Ասադը բռնապետ է թե ոչ, նա իրավացիորեն վայելում է իր ժողովրդի սերն ու համակրանքը, դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող…

 

 

Ռոբերտ Մելքոնյան