Նոր 2003թ.-ի Քոչարյան-Դեմիրճյան դեբատն էի նայում, որտեղ Քոչարյանը անդրադառնալով Արցախի խնդրի լուծմանը, հայտարարում ա հետևյալը' "1997թ.-ի իշխանությունը ասում էր հետևյալը' "մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը ընդունելի կլինի Ղարաբաղի ժողովրդի կողմից": Սա նշանակում է, որ Ղարաբաղի հարցը միայն ղարաբաղցիների հարցն է: Եվ այդպես է եղել մոտեցումը այն ժամանակվա իշխանությունների, որի պատճռով Հայաստանը հայտնվել է շատ լուրջ ճնշումների տակ: ... Հայաստանը' ես չկամ էս գործում, Ղարաբաղը ոնց որոշի' համձայն ենք:... Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն էր. ոչ թե սպասել հարցը կարգավորվելուց հետո համգործակցել, այլ ծավալել համագործակցություն, որը բարենպաստ պայմաններ կստեղծի հարցը կարգվորելու համար:... Համագործակցության ոլորտները կարող են լինել բազմաթիվ. և ժողովրդական դիվանագիտություն, և միջխորհրդարանական հանդիպումներ, լրագրողների տարբեր փոխանակումներ, տրանսպորտի բնագվառում, սահմանամերձ շրջաններում ջրի օգտագործման խնդրիների շուրջ, քանի որ այստեղ կա ուղղակի շահեր: Ստեղծել մի միջավայր, որը կմեղմացնի սրված հարաբերությունները":


Քոչարյանի տվյալ "ցնցող գաղափարները" ընդամենը ապացուցում են, որ նա ու իր թիմը, իր 1997թ.-ին վարչապետ դառնալու օրվանից սկսած զբաղված են եղել բացառապես մարդկանց ուղեղները լվանալով:


1. 1997թ.-ին նախագահ Տեր-Պետրոսյանը իր "Պատերազմ, թե՞ խաղաղություն" հոդվածում հայտարարել ա հետևյալը' "Հայաստանը երբևէ չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որի տակ չի լինի նաև Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը": Չնայած, որ տվյալ միտքը կոնտեքստից կտրված ա ներկայացվել, ինչպես բազմաթիվ նմանտիպ մտքերը, սակայն ցանկացած խելքը գլխին մարդ, կարդոլով տվյալ հոդվածը, այդ միտքը պետք ա ընկալի հետևյալ կերպ. Հայաստանը, երբեք, առանց Արցախի համձայնության, ոչ մի որոշում չպիտի կայացնի վերջինիս փոխարեն: Ու միայն քոչարյանատիպ ուղեղները դա կարող էին մեկնաբանել որպես "Ղարաբաղի հարցը միայն ղարաբաղցիների հարցն է", կամ որ "Հայաստանը չկա էդ հարցում, Ղարաբաղը ոնց որոշի' համաձայն ենք":


2. Քոչարյանը ասում ա' "1997թ.-ի իշխանությունը ասում էր...": Ստեղ երևի սկլերոզի հարց ա: Քոչարյանը 1997թ.-ին ոչ միայն տվյալ իշխանության մասն էր կազմում, այլև զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Եթե նա ու իր թիմը էդքան "բարոյական" կերպարներ էին, ապա թող նույն պահին հրաժարականի դիմումներ ներկյացնեին ու դառնային ընդդիմություն, ինչպես որ կարգն ա թելադրում:


3. Թե ինչպես էր քոչարյանական թիմը պետրաստվում Արցախի հարցը չլուծելով' համագործակցել Ադրբեջանի հետ, դա կրկին քոչարյանտիպ ուղեղների ընկալմանն ա հասու: Չբուժելով վերքը' կանխել վարակը: Ու էս խայտառակ "գաղափարի" հետևանքով, հիմա էդ վարակը էն աստիճան խորն ա ներթափանցել, որ դրա վակցինայի հայտագործումը դարձել ա ֆանտաստիկա:


4. Քոչարյանի մտքերի փայլատակումից ստացվում ա, որ Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ Հայաստանը Արցախի հարցում հայտնվել ա լուրջ ճնշումների տակ: Եթե հաշվի ենք առնում էն փաստը, որ նմանատիպ "ճնշումների" առկայության պայմաններում Տեր-Պետրոսյանին հաջողվել էր Արցախը բանակցությունների լիիրավ կողմ դարձնել' հավասար Հայաստանին ու Ադրբեջանին, ապա Քոչարյանի "մտավախությունների" բուն պատճառը միանգամից ի հայտ ա գալիս:


5. Երբ 2007-2008թթ.-ին նախագահ Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ Հայաստանը պետք ա համագործակցի իր բոլոր հարևան պետությունների հետ, Քոչարյանն ու իշխանական թիմը հայատարարում էին, թե Տեր-Պետրոսյանը պատրաստվում ա քիրվայություն անել Ադրբեջանի հետ: Սակայն պարզվում ա, որ 2003թ.-ին Քոչարյանը ոչ միայն Ադրբեջանի հետ համագործակցության կոչեր էր անում, այլև կոնկրետ բնագավառներ էր նշում:

 

 

Հարութ Ուլոյան