Սերժ Սարգսյանը ասել է, թե  « Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:

Օրենսդրությամբի պահը դեռ կարելի է վիճել, մեջբերելով վերամիավորման առնվազն երկու որոշում:

Սակայն ուշադրություն դարձրեք նրա « մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ» մտքին: Ուշադիր նորից նայեք ինչ է ասել: Ղարաբաղը իր և իր թիմի  « պատկերացումներով Հայաստանի մաս չէ»:

 

   

Արթուր  Ղազարյան