Ի՞նչ անել,ո՞րն է ճիշտը...


Յուրաքանչյուր հայ երիտասարդ օրենքի սահմաններում որոշված ժամկետով պետք է անցնի 2 տարի պարտադիր ծառայության.   2 տարի նույն կոշիկներում,նույն համազգեստով,   2 տարի հեռու հարազատներից,ընկերներից ու վերջապես սիրած էակից...

Եթե լավ մտածենք  ,բանակն ուղղակի ուժն է ավելացնում և ստիպում ինքնուրույն հաղթահարել խնդիրները:Ասում են,որ բանակում ի հայտ եկող խոչընդոտներրը քաղաքացիական կյանքում չեն հանդիպում:

Անկեղծ ասած որոշ  չափով  տեղեկացված եմ այդ կյանքից, բայց  չեմ հասկանում՝  դժվարության համար ի՞նչ տարբերություն բանակու՞մ ես,թե՞ տանը նստած ու ինձ ինչքան էլ բացատրեն,չեմ զգա այն ցավն ու կարոտը,որ զգում է ազատությունից գրեթե զրկված զինվորը:Մեր ազատությունն օրական մեկ զինվոր արժի և հայ մայրերը,աղջիկներն ու քույրերը հպարտանում են իրենցով...Այուամենայնիվ պետք  է  ծառայել...

 



Անուլ Գրիգորյան