Երբևէ մտածե՞լ եք մեր կյանքի ընթացքում ինչքան ժամանակ ենք ծախսում այս կամ այն գործողության համար: Չնայած դա կարող է տարօրինակ թվալ, բայց մենք կյանքի մեծ մասը վատնում ենք տարաբնույթ անհեթեթությունների վրա: Ստորև նշված թվերը փաստում են դրա մասին:
99117 ժամ մենք անց ենք կացնում աշխատավայրում:
Կանայք իրենց կյանքի 136 օրը վատնում են դիմահարդարման համար:
2170 ժամ արևային լոգանք ենք ընդունում:
653 ժամ անց ենք կացնում տրանսպորտին սպասելով:
160 օր ծխողները վատնում են ծխելու համար:
7 տարի մենք գիշերը չենք քնում:
6 ամիս անց ենք կացնում հերթի մեջ:
20 շաբաթ սպասում ենք հեռախոսային զանգի պատասխանին:
4 տարի վատնում ենք հեռախոսազրույցների վրա:
3000 ժամ սափրվելուն ենք տրամադրում:
658 ժամ տրամադրում ենք ռոմանտիկ գրկախառնություններին:
366 օր մենք հիվանդ ենք:
11 տարին անց ենք կացնում հեռուստացույցի առջև նստած:
5 ամիս դժգոհում ենք մեր կյանքից:
38003 ժամ մենք տրամադրում ենք սնվելուն:
5 տարին մենք օնլայն ենք (տեխնիկայի զարգացմանը զուգահեռ այս թիվն աճում է):
46800 ժամ վատնում ենք տնային գործերի վրա:
26 տարին վատնում ենք քնելու վրա: