Հետխորհրդային Հայաստանի կարևոր իրադարձություններից էր, կնոջ դերի աննախադեպ բարձրացումը: Սրա մեջ մեծ դերակատարում ուներ կին-առևտրականներ երևույթի առաջացումը: Նշենք, որ Խորհրդային ամբողջ ընթացքում կանայք, որոնք նույնիսկ կոոպերատիվներում և խանութներում վաճառք էին իրականացնում անվանվում էին գործակատարուհիներ: Կանանց Առևտրական ընկալելը առաջ եկավ Խորհրդային վերջին տարիներին, երբ արդեն սկսվել էր <> անելու մշակույթը նոր-նոր ձևավորվել: Այն մեծ թափ ստացավ Արցախյան պատերազմի տարիներին, երբ ելնելով թե տնտեսական վիճակից, թե պատերազմական դրությունից տղամարդկանց մի շարք գործառույթներ անցում կատարեցին դեպի հակառակ սեռ՝ դեպի կին: Այս գործառույթներից էր նաև առևտուրը, որը անընդհատ անցնում էր կանանց <<իշխանության >> տակ, ի դեպ սահմանային առևտուրն էլ էր անցում կատարում դեպի կին, դրանում էր նաև Սադախլու մեկնելու գործընթացը, եթե սկզբնական շրջանում մեկնում էին ամուսիններով կամ տղամարդիկ, ապա հետզհետե Սադախլու մեկնողների մեծամասնությունը կանայք էին: Այսօրվա կին-առևտրականների մեծ մասի առաջին առևտրական <> հենց Սադախլուի բազարից էլ սկսվել է

 

 


Խորէն Գրիգորեան Լեռնցի