Ծանոթացա օրվա տպագիր մամուլի այսօրվա հրապարակումներին և առանձնացրի երեք թեմա՝ 1 ինն անշուշտ էլեկտրէներգիայի թանկացումն է, որի նախաձեռնությունը, որքան էլ տարօրնակ է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, Երկրորդ թեման Ժողովուրդ օրաթերթի կողմից դեռ երեկ բացահայտված "փաստն է" գազի գնի գաղտնի թանկացման մասին և երրորդ թեման, որքան էլ տարօրինակ է, բայց ՀՀ կառավարության աշխատակազմի թանկարժեք մեքենաների մասին է, այս հրապարակումը Ժամանակ օրաթերթից է:
1 ին Թեման շատ ծիծաղելի է այն իմաստով, որ ՀԱՅԿԱԿԱՆ կողմն է ներկայացնում սեփական ժողովրդի ծախսերն ավելացնելու նախաձեռնությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պնդում է, որ Էլցանցերին պետք է լրացուցիչ 20 մլրդ դրամ, որ նորմալ էլ. սնուցում ապահովի և դրա համար պետք է բարձրացվի ծառայության գինը: Այն որ պետությունը աբսուրդի հասնող քայլ է անում, դա չի քննարկվում, իսկ որպեսզի պատկերացնեք թե ինչ է 20 մլրդ դրամը, ապա ասեմ, որ ՀՀ ի երկրորդ քաղաքի՝ Գյումրու Բյուջեն ընդամենը 3.2 մլրդ դրամ է: Ստացվում է, որ եթե ժողովրդից գանձվելիք 20 մլրդ դրամը ռուսների գրպանը մտցնելու փոխարեն ուղղենք մարզերին, ապա երկիրն արագ առաջ կգնա:
2. Գազի գնի գաղտնի թանկացման մասին տեղեկությունը կարծես թե հաստատվում է, և կարծես թե 2-3 տարի հետո մեզ ասելու են, որ ժողովուրդ ջան պարտք ենք մեր ռազմավարական դաշնակցին ու ստիպված ենք, օրինակ, ՀԱՄԱԼԻՐԸ նվիրել իրենց: Ես անձամբ դա չեմ բացառում:
3. ՀՀ կառավարության թանկարժեք մեքենաների մասին կարելի է գրել և քննադատական խոսք և մոտենալ ըմբռնումով: Ըմբռնումով կարելի է մոտենալ քանզի ներկայացուցչական դասի մեքենաներով գոնե պետք է հյուրեր դիմավորել և ճանապարհել, ինչպես դա անում են աշխարհի շատ երկրներում, բայց քանի որ ծախսերը շատ են, ապա Հովիկ Աբրահամյանը կարող է որոշակի ստորաբաժանումների համար սահմանել գազը որպես վառելիքի տեսակը: Այս դեպքում պետական բյուջեից միլիոններ կտնտեսվեն:
Զոհրապ Եգանյան