Հոսանքի գինը էլի թանկացնում են... 3,8-4,3 դրամով: Ու պատկերացնո՞ւմ եք, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ելնելով մեր շահերից, գցել-բռնել ա, որ մեր էներգետիկ անվտանգության ապահովման միակ տարբերակը էդ թանկացումն է...
Մարդ շիվարում ա, քրֆե՞ս սրանց, ծիծաղե՞ս, թե հուսահատվես... ասենք, չի կարելի էլի էս աստիճան ցինիկ լինել, չի՛ կարելի այս աստիճան ծաղրել ժողովրդին: Կուտակայինից հրաժարվում են ու միանգամից հաջորդ հատվածը...
Դուք հո թուրք չե՞ք, արա: Ո՞նց կարա հոսանք արտահանող Հայաստանում էլեկտրականության ներքին սպառման գինն ավելի բարձր լինի, քան էլեկտրականություն ներկրող Վրաստանո՞ւմ: Եթե ինքնարժեքն է բարձր, դա նշանակում է, որ մենեջմենթն է գնդակահարության պիտանի, որ չի կարողանում այնպես կազմակերպել էլեկտրաարդյունաբերության կոմպլեքսի աշխատանքը, որ ինքնարժեքը ցածր լինի, բայց եկեք ինքներս մեզ էշի տեղ չդնենք, դրանք ուղղակի որոշել են մինչև վերջին կոպեկը թալանել Ձեզ:
Արմեն Հովսեփյան