Սիրված երգիչ Ադրիանո Չելենտանոն տասներկու տարեկանից աշխատել է որպես ժամագործ:
Մի դիպված է փոխել նրա ուղին. Ինքնագործ խմբակներից մեկում նա հիանալի կրկնօրինակում է այն ժամանակ շատ հայտնի մի երգչի' Լուի Պրիմին, ինչից հետո նրան սկսում են հրավիրել տարբեր շոուների: Շուտով նա սկսում է նաև երաժշտական կարիեռան' աշխատելով այն ժամանակ ամենատարածված ռոքնռոլ ոճում' ինքն իրեն նվագակցելով կիթառով: