ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՎ 2014թ. 29 մայիս Աստանա' Ղարաբաղի մասին.
Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը կարող է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը այն սահմաններով, որոնցով անդամակցում է ԱՀԿ-ին: Մենք ստացել են Ադրբեջանի նախագահի նամակն այն մասին, որ Հայաստանը ԱՀԿ-ին անդամակցել է այն սկզբունքով, որ կանոնները պետք է տարածվեն Հայաստանի այն միջազգային սահմանների շրջանակներում, որոնք ճանաչված են ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի կողմից' առանց Ղարաբաղի:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Ծաղկաձոր 2014 թ. մայիսի 31, Ղարաբաղի մասին
Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում:
ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ 1992 թվական' Ղարաբաղի մասին
Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք, որ ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է, ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական կամ միջազգային գործիչները, ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է և ՎԵ՛ՐՋ: Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ: Ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ոչ մի տեսակի գաղափար չի կարող արդարացինի Արցախի հանձնումը:
Էդգար Առաքելյան