Հայաստանն ու Արցախը եղել և շարունակելու են լինել նույն ֆինանսատնտեսական դաշտում՝ մի քանի պատճառով.

1.Հայկական երկու հանրապետություններում գործում է նույն ազգային արժույթը՝ դրամը:

2. Սահմանային անցակետի մասին խոսելն անհեթեթ է, քանի որ Արցախի շրջափակման պայմաններում Հայաստանը չի կարող երկրորդ հայկական պետության տնտեսության համար լրացուցիչ խոչընդոտներ, իսկ ազգաբնակչության համար էլ գնաճի արհեստական ֆոն ստեղծել:

3. Հայաստանի և Արցախի տնտեսության առանձին ճյուղեր միմյանց հետ սերտաճած են այնպես, ինչպես Խորհրդային կայսրության տարիներին միութենական երկրների տնտեսությունները: Սեպ խրել այդ ամենի միջև, դա նույնն է, ինչ փորձել պտղատու այգու ծառերը տապալել գետնին:

4 Հայաստանը ԼՂՀ-ի անվտանգության, այդ թվում՝ տնտեսական անվտանգության երաշխավորն է առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի ժողովրդի կամարտահայությունը միջազգային հանրության կողմից չի ստացել իրավական ուժ՝ դրանից բխող բոլոր գործառույթներով:

 

 

Հայկ Ռոբերտի Խաչատրյան