Ադրբեջանցիներին Սիրիայում պատերազմելու կոչեր են հնչում արդեն սոցիալական ցանցերում: Մասնավորապես, որոշ կայքեր գրում են, որ ֆեյսբուքի օգտատերերից մեկը երիտասարդությանը սրբազան պատերազմին մասնակցելու կոչեր է արել և անգամ իր էջում տեղադրել է սեփական հեռախոսահամարը: Երբ թերթի խմբագրությունից զանգահարել են այդ համարով, պատասխանողը նշել է, որ դա սադրանք է, և ինքը որևէ կապ չունի Սիրիայի հետ: Սակայն այդ խոսակցությունից անմիջապես հետո տվյալ էջը ջնջվել է ֆեյսբուքից:

 

 

Սարգիս Ասատրյան