Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի կարծիքով սխալ է պատմական կերպարներին դատել կամ քննարկել, նրանց վերաբերյալ ինչ-որ եզրակացություններ ձևավորել, ինքը չի ուզում պատմության վերաբերյալ կարծիք հայտնել (tert.am) և այլ և այլն: Նախարարի ասածը ընդունելի կլիներ, եթե վերջիններս մնային զուտ որպես դասագրքային կերպարներ (չնայած այդ դեպքում ևս նրանց գործունեությանը չէր կարող գնահատական չտրվեր), բայց եթե իշխանությունը որոշում է այդ կերպարները «վերակենդանացնել»՝ նրանց արձանները տեղադրելով, ապա այդ դեպքում սխալ է հենց նրանց «չդատելն ու չքննարկելը»: Այլապես իշխանությամբ օժտված ինչ-որ մեկի խելքին կարող է փչել նաև արձան կանգնեցնել հանցագործի և կամ նույնիսկ մանյակի պատվին, եթե վերջինս լինի նրա նախնին:

 

 

Վախթանգ Սիրադեղյան