Ինչու՞ է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը քաղաքական որոշ գործիչների կողմից դիտարկվում որպես սպառնալիք հայոց պետականությանը, իսկ նույն Հայաստանի անդամակությունը Եվրամիությանը՝ ոչ:


Հայտնի է, որ Մաքսայինը տնտեսական կառույց է, մինչդեռ Եվրամիությունը տնտեսական և քաղաքական կառույց է, որին անդամակցելը ենթադրում է սահմանադրական բարեփոխումներ՝ այստեղ բխող հետևանքներով մասնավոր բնույթի օրենքներում, ժողովրդավարության և հանդուրժողականության, ինչպես նաև մարդու իրավունքների և այլ ազատությունների սահմանում, և այլն:


Որտե՞ղ է ավելի մեծ վտանգ պետականությանը: Եվրոպական մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ Եվրամիությունը վերպետական կառույց է, որի դեպքում պետությունը դառնում է այսպես ասած մասնավոր դեպք: Մաքսայինի պարագայում նման փորձ դեռ չկա:


Եվ ուրեմն, ինչու Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը քաղաքական որոշ գործիչների կողմից դիտարկվում է որպես սպառնալիք հայոց պետականությանը, իսկ նույն Հայաստանի անդամակությունը Եվրամիությանը՝ ոչ:

 

 

Մովսես Դեմիրճյան