Հարգելի գնջեներ, եթե մի օր դուք քնել-զարթնել ու հասկացել եք, որ ձեր ներսում թաքնված տաղանդը գլուխ ա բարձրացնում, դու դուք պետք ա երգիչ կամ երչուհի դառնաք. թվարկում եմ բուն գործողություններ որոնք դուք ուղակի պարտավոր եք անել մինչև երգիչ դառնալ. Ուշադիր մի անգամ եմ ասում. էլ չեմ կրկնելու.
1. Հենց քնից զարթնեցիք ու որոշեցիք, որ երգչիստ եք դառնըմ, առաջին գործողությամբ սլացեք բաղնիս լողնալու. լավ պռտեք ձեր ջանը, էնքան որ բազմամոլեկուլ գնջեները լքեն ձեր մարմինը. որ ձեզ տեսնելուց չմծատենք էս անլվան էս ով էր.
2. Երգչիստ դառնալու ժամանակ ձայնալարերից բացի որոշակի մարմնական ներդրում էլ պետք ա անեք՝ մասնավորապես բերանի ու ապարատը պետք ա լավ աշխատի. սարքին պահեք դրանք. յուղեք. ասըմ են՝ պետքի հըմար պետք ա ձու էլ կուլ տաք. կուլ տվողներ եղել են. դրանք էլ ձեր նման ձուկ էին կանսերվա դարձան.
3. Եթե ձեզ հաջողվեց ձեր մարմնական կառուցվածքը անցկացնել բոլոր փորձություններով ու դառնալ երգչիստ, խոստացեք, որ մեզ դալբած չեք անի, թե ինչ արել եք ձեր հալալ քրտինքով եք արել. հա. չնայած քրտինով եք արել, բայց՝ հարամ.
4. էս կետը շատ, շաատ կարևոր կետ ա. ուշադիր. մինչև երգել սովորելը, նախևառաջ խոսել սովորեք, յոնջե՛ք, հակառակ դեպքում ձեր լողանալն իզուր ա. ու դուք մնում եք նույն գնջոտը. Շատ պրիմիտիվ հարց լսելուց հետո երկու քոսոտ տառ չեք կարում կապեք իրար, մի պարզ նախադասություն չեք կարում կազմեք, ուր մնաց բարդ ու ստորադասական միտք արտահայտեք: Մեր քութիկը սոված վախտ ավելի քիչ ա գռմռում, քան դուք մի նախադասություն արտաբերելու ժամանակ. Խոսել սովորեք.
5. Խոսել սովորելու համար ինչքան էլ դա ձեզ բարդ ու անիրագործելի աշխատանք թվա, բայց պետք ա մի երկու բան բացեք ու կարդաք, ինչ պատահի ու գրածը պատահի բացեք ու կարդացեք. էնքան ա որ կարդացեք, դաժը ինձ կարաք կարդաք. կարդացեք թե չէ մի օր ինձ ձեր պատճառով ինֆակտ կխփի.
6. Բարդ ու անհասանելի կետի ենք հասել. եղեք ինտելեկտուալ. զարգացած. խաբար եղեք էս աշխարհի անցուդարձից. իմացեք որտեղ ինչ ա կատարվըմ, խի ա կատարվըմ. ձեզհամար հարցեր դրեք, պատահխաններ գտեք, հատաքրքրասեր եղեք. ինտելեկտուալ եղեք. զարմանանք էլի...
7 էս էլ ասըմ եմ ու պրծ, էլ հավես չկա. ներկայանալի եղեք երգչիստներ. դուք կասեք հաճելի ա էլած-չէլածը բաց՝ կամերայի առաջին պտտելը, բայց ես ձեզ կասեմ, որ ի վերջո դա զզվելի ա... վոշշեմ. ձեր մուրը ձեր գլխին, բայց սաղըդ մի մարդու պես վրիս ազդըմ եք. ինձ թվըմ ա մի բակ բենզինը սաղիդ իրար հետ վառելու համար ծով կըլեր...
Բունտարկա Բուֆֆ