Ուկրաիանայի հարավ-արևելքում քաղաքացիական պատերազմը ավելի է թեժանում: Ամեն օր տասնյակ մարդիկ են զոհվում՝ կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերից, իսկ մարտական ավիացիայի կիրառությունը դարձել է բնականոն երևույթ:


Սակայն այս աշխարհաքաղաքական սրացման մեջ ակնհայտորեն մի բան է փոխվել. Ռուսաստանը կարծես թե ամբողջովին յուրացրել է Արևմուտքի կողմից մինչ այժմ կիրառվող բոլոր կեղտոտ ու կիսակեղտոտ հնարքները՝ լինի դա տեղեկատվական պատերազմի կոնտեքստում, թե պրակտիկ քայլերի:


Այսպես, երեկվանից Ռուսաստանի առաջատար քաղաքկաան գործիչները հնչեցնում են կարծիք, որ Ռուսաստանը պետք է կիրառի Լիբիայում հորինված Ամերիկյան նոու-հաուն՝ այսինքն, Ուկրաինայի արևելյան շրջաններում ոչ թռիչքային գոտի սահմանի ու հայտարարի, որ ռուսական ՀՕՊ-ը կխփի ուկրաիանական բոլոր ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները, որոնք կհայտնվեն այս գոտում:


Առայժմ, սա զուտ դեկլարատիվ բնույթ կրող հայատարարություն է, բայց եթե ռուսներն անցնեն այս առաջարկը կյանքի կոչելուն, դա առնվազն կնշնակի, որ Ուկրաիանյի արյունահեղությունը էլ ավելի կսաստկանա ու կերկարի, իսկ առավելագույնը, որ կարելի կլինի ակնկալել Ռուսաստանի այդ քայլից, կլինի արդեն ցամաքային լայնամասշտաբ օպերացիայի իրականացումը:

 

 

Անդրանիկ Իսահակյան