Նրա թագը Աստուրիայի արքայազն Ֆելիպեն կժառանգի, Ռոյթերս գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է երկրի վարչապետ Մարիանո Ռահոյը:


«Նորին մեծություն, թագավոր Խուան Կառլոսը քիչ առաջ իր կամքն է հայտնել ինձ: Նա մտադիր է հրաժարվել գահից: Համոզված եմ' սա լավագույն պահն է' փոփոխությունների համար», - Gazeta.ru-ի վկայակոչմամբ, հայտարարել է կառավարության ղեկավարը' հավելելով, որ միապետը գահից անձնական պատճառներով է հրաժարվում:

 

Խուան Կառլոս I-ը Իսպանիան 1975թ. նոյեմբերի 22-ից է թագավորում:

 

 

Արթուր Սաֆարյան