Գյումրին նմանվում է չինական պատենդի: Գյումրու շարունակական արտագաղթի ֆոնին, զարմանալի է, որ քաղաքում դեռ հանդիպում ես պատանիների և երիտասարդների: Մի տեսակ ջերմությամբ է լցվում հոգիդ ու սիրտդ, սկսում է տրոփալ, կա դեռ հույս: Նայում ես նրանց, ուրախանում, այո, մոխրագույն զանգված չէ՝ միանման մեկ նյութից թխված, նրանք գունագեղ են, հագնված մոդայի տարբեր ժամանակների պոռթկումների՝ տարբեր էլէմենտներից միքսված հագուստներով, ինչպես ասում են ջակի-ջուկի: Թվում է, թե այս գույների մեջ բոլորն իրար հավասար են, մեկ տանից, մեկ հոգով ու գաղափարով դաստիարակված, սակայն, ուշադիր նայելիս, նշմարվում է մի տարբերություն, տարբերություն դասակարգությունների միջև: Ոչ, նրանք մի տանից չեն, ոչ էլ մի դասակարգությունից, քաղաքի կենտրոնի բարեկարգ ֆոնին, բախվելով իրար ձուլվում են ծայրահեղ աղքատությունն ու հարստությունը, խառնվելով ստեղծում բարգավաճ քաղաքի տեսանելիություն: Ի՞նչն է, որ մատնում է նրանց: Մի աննշան տարբերություն՝ էժանագին կամ սեկնհենդ, խամրած գույներով, կիսամաշ, երկրորդ հնարավորություն ստացած հագուստ, ահա և ողջ ճշմարտությունը, որն առաջին հայացքից խաբկանք է առաջացնում: Խաբկա՞նք, թե պարզապես վարժվել ենք այդ գույներին, թերևս երկրորդը:

 

 

Մամիկոն  Համբարյան