Ուկրաինական օրագիր. Խոսքի ազատություն առանձին վերցված պետությունում:


Մի փոքր կուզենայի անդրադառնալ ուկրաինական զլմներին ու խոսքի ազատությանը:


Մեր մոտ որոշ մարդիկ շատ են սիրում բողոքել Սոլովյովից ու Կիսելյովից, միանգամից ասեմ, որ մի երկու անգամ եմ դիտել իրենց հաղորդումները ու արդեն հետաքրքիր չէր: ) Հասարակ բռի քարոզչություն:


Հիմա կխոսեմ հաղթանակած դեմոկրատիայի ու ազատության երկրի լրատվական դաշտից : Ոգևորված երեկոները դիտում էի իրենց հեռուստաալիքները, ցանկանալով տեսնել այլակարծություն, թեժ վեճեր և այլն և այլն, դե հաղթանակած դեմոկրատիայի երկրում էի հայտնվել


Միանգամից ասեմ, որ էն տաս օրվա նայածս ու լսածս, եթե համեմատեմ ռուսական պռոպագանդայի հետ, ապա Կիսելյովը աշխարհի ամենաանաչառ լրագրողն ա
Ռուսական ալիքներ Ուկրաինայի վերահսկվող տարածքում չեն հեռարձակվում: Ընդհանրապես: Որևէ հյուրանոցում, իսկ ես մնացել եմ հինգ հյուրանոցում, նույնիսկ արբանյակային ալիքների մեջ չկար հնարավորություն հարևան երկրների որևէ հեռուստաալիք դիտել:


Դե մնացած ուկրաինական ալիքներով այլանդակ պռոպագանդա էր գնում, ընդ որում ուկրաիներենով ավելի ուժեղ, քան ռուսերեն լեզվով:


Հիմնական զոմբիֆիկացնողները Պոռոշենկոյի 5-րդ և Կոլոմոյսկու 1+1 ալիքներն էին: Առավոտից իրիկուն տոտալ պռոպագանդա: Քսան րոպեն մեկ նույն տեսանյութերի կրկնողություննդր, պուծին զլո, եվրոպա խոռոշո, դոնեցկ տեռորիստներ, եվրոպան ու ամերիկան մեզ կօգնեն, սլավյանսկ հերթական բլոկպոստ են գրավել, ղրիմի դատարկ խանութներ ու լողափներ, ու սենց ամբողը օր'օրը քսանչորս ժամ: Որևէ այլ կարծիք, նույնիսկ մեղմ, նույնիսկ կառուցողական, գտնել անհնար էր: Մի քանի թեկնածուների նույնիսկ հրաժարվել են եթեր տրամադրել:
Ռուսալեզու պռոպգանդան տժցնում են նախկին ՆՏՎական Կիսելյովը ու Սավիկ Շուստերը:


Մի կողմից հասկանալի է, որ երկիրը փաստացի պատերազմական վիճակում է, մյուս կողմից, եթե ռազմական դրություն հայտարարված չի, ինչու են սահմանափակում ազատ խոսքի իրավունքը, նամանավանդ որ երկրի մի ստվար զանգված ունի այլ կարծիք էս ամեն ինչի մասին:


Կայքերի դեպքում վիճակը նույնն էր: Բոլորը նույն բան են գրում, իսկ նրանք, ով ընդհանուր գծից մի քիչ շեղվում են, տեղում պատժվում են: Օրինակ vesti.ua կայքի խմբագրությունը ընտրություններից երկու օր առաջ գրավվել էր հարկայինի կողմից, չնայած օրենքով արգելված է ընտրությունների ժամանակ ճնշում գործադրել ԶԼՄների վրա: Կամ մի քանի աջսեկտորական կամ հարյուրակային են ուղարկում խբագրություններ ' հարցեր լուծելու համար: Իսկ դրանց դեմ հիմա Ուկրաինայում խաղ չկա, ինչ սրտներով կանցնի կանեն :


Հ. Գ. Մի հեռուստաալիք հասել էր նրան, որ ռուսական ալիքներից վերցնում էր կրիմինալ քրոնիկոնը ու "В России" խորագրով ցուցադրում էր օրը երկու անգամ' ոնց են լիֆտում շուն սպանում, ոնց են հարբած իրար վրա կրակում, ոնց են մեքենայի տակ տատիկ գցում և այլն...


Ակամայից կմտածես, որ Ուկրաինայում մարդիկ մահանում են բացարձակապես սեփական անկողնում ' ժպիտը դեմքին

 

 

Տիգրան Քոչարյան