Այսօր օծվեց Կողբ գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցին։ Ամենաուրախալին այն էր, որ արարողությանը շատ մարդ կար։ Իմ ուրախության պատճառը ոչ այնքան բուն արարողությանը մասնակցելն էր, որքան այն փաստը, որ ես համոզվեցի, որ մեր գյուղից շատ մարդ չի հեռացել։ Հատկապես ուրախացրեց բազմաթիվ երիտասարդների ներկայությունը։ Եթե այդքան երիտասարդներ ապրում են գյուղում, ուրեմն գյուղը կապրի։
Կարեն Քոչարյան