Կարծում եք նախագահ փոխելով,կամ իշխող կուսակցություն փոխելով, մեր երկրում դեպի լավը բան է փոխվելու?: Քանի ազգովի չենք փոխվել'չենք եկել Հայի իրական կերպարին,ուզում ենք օրըմեջ փոխենք նախագահ ու կուսակցություն բան չի փոխվելու: Քանի ինքներս մեզ չենք արժևորել,չենք սկսել սիրել մեր երկիրն ու մեր ազգը,բան դուրս չի գա.անիինքնասեր,իրեն չհարգող մարդն էլ կյանքում ոչնչի չի հասնում: Քանի չենք թողել ուրիշին բարձրացնելու,մեր ազգը գցելու արատավոր երևույթը բան դուրս չի գա.օտարից լավը վերցնել չի նշանակում ազգդ գցել օտարին բարձրացնել.երբ դիմացի մարդուց մի բան ենք սովորում ,ինքներս մեզ չենք գցում.ուղակի սովորում ենք լավը.պետք է ազգի մասշտաբով էլ նույնը լինի:
Երբ ասում եք ,որ հայերը դավաճան են դա հիմարություն է.նայեք ցանկացած ազգի պատմություն և կտեսնեք բազմաթիվ դավաճանության դեպքեր,ուղակի մեզ դարերով սրսկել են,որ մենք վատն ենք ու իրար դավաճանող,իսկ մենք խայծը կուլ ենք տվել: Երբ սկսում եք անկախությունը քննադատել և սովետական,կամ այլ լուծ գովաբանել'ցուցադրելով առանձին դրական երևույթներ,ինքնեերդ ձեզ հակասում եք.եթե հարևանը գա ասի արի դարձիր իմ ստրուկը,արա ինչ կասեմ,գովիր ինձ'քեզ ստորացնելով,իսկ ես քո փորը կուշտ կպահեմ,կհամաձայնվեք?իհարկե'ոչ,նույնպես էլ ազգին է պետք վերաբերվել և պետությանը,այսինքն'ինչպես անձիդ: Ուրիշ ոչ մի ազգի մոտ չեմ նկատել,որ այդքան ցածր ազգային ինքնագնահատական լինի.միայն մենք կասենք,հայ-վայ և այլ նման հիմար արտահայտություններ: Երբ կան մարդիկ,որ ասում են.-Հա դե հիմա մեր հողերն են եղել,բայց դե թուրքը վեգալելա,ինջ անենգ?,պատասխանում եմ.-Եթե մեկը գա տունդ մտնի,խլի տանդ կեսը,մի սենյակ թողնի քեզ,ինչ կանես?-Ասում են-կսպանեմ.երկրիդ էլ վերաբերվիր ինչպես տանդ:
Ուղակի մի բան է պետք հասկանալ,որ դարերով եղել ենք օտարի տիրապետության տակ,իսկ օտարը բոլոր միջոցներով փորձել է մեզ սովորեցնել,որ մենք ցածրախավ ազգ ենք,որ մենք դավաճան ու գցող ենք.որ մենք սև ազգ ենք'սևագործ իմաստով.ուզում էին,որ մենք մոռանաինք,որ մենք թվով փոքր,բայց մեծ ազգ ենք: Քանի չենք բարձրացրել մեր ինքնագնահատականը,քանի ազգին հայհոյող հայը չի հասկանում,որ իրեն էլ է հայհոյում,բան դուրս չի գա: Եթե ուզում ենք,որ նորից ծնվեն Մաշտոցներ,Նարեկացիներ,Տիգրան Մեծեր, Նժդեհներ և այլ մեծություններ պետք է դառնանք առաջվա ՀԱՅ-ը.հիվանդ արգանդից առողջ երեխա չի ծնվում,այլ'առողջ արգանդից:
Տիգրան Մկրտչյան