Երեխաների պաշտպաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925 –ին՝Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված կոնֆերանսին:
1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում ընդունեց:ՄԱԿ-ը,հավանություն տալով այս նախաձեռնությանը,հայտարարեց,որ երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցն իր գերակա ուղղություններից մեկն է:
Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր ՝ 1950-ին:Հայաստանը երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թ-ին, որից հետո՝ 1996 թ.,ընդունվել է «Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքը»:
Մեր երկրում երեխաների հիմնահարցերով զբաղվող գլխավոր կառույցը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի,կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունն է:Վարչության ենթակայության տակ են գտնվում նաև մարզերի մարզպետարանների Ընտանիքի,կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները:
Կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին,որ երկրի մանկատներում հայտնված երեխաների մեծ մասն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ ու նրանց թվին պատկանող անձիք են:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի,կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունից տեղեկացա,որ խնամակալության տակ գտնվող երեխաների թիվը շատացել է:Նրանց իրավունքներին ու արտոնություններին վերաբերող օրենքի կետը տարածվում է կրթական,առողջապահական,սոցիալական և մի շարք այլ ոլորտներում,այդ թվում նաև ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ բնակարանների հաշվառում:Հիշեցնեմ նաև,որ ԱԾԽՄ երեխաներն այդ արտոնություններից օգտվում են մինչև 23 տարին լրանալը:
Սահմանայի Տավուշի մարզն իմ ուշադրության կենտրոնում էր:Մարզի մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի,կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետներ Սոնյա Ուլիխանյանն ու Արմենուհի Բաղդասարյանը ներկայացրին մարզում հաշվառված ԱԾԽՄ երեխաների թիվն ու նրանց կարգավիճակը:Մարզում հաշվառված է 45 ԱԾԽՄ երեխա:Նրանց բոլոր տվյալները գտնվում են մարզպետարանի հսկողության տակ:Երեխաների հոգսերով ապրող մասնագետների խոսքը հավաստեցին իրենք՝հաշվառված երեխաները:Զարմանալին այն էր,որ ԱԾԽՄ երեխաների խոսքով մարզպետարանում գործող այդ բաժինն իրենց երկրորդ ընտանիքն է,իսկ սիրելի տիկին Սոնյան ու Արմենուհին՝ իրենց քույրերը:Միշտ ջերմ ու բարեհամբույր,միշտ կամեցող ու հոգատար գործունյա կանանց վերաբերմունքն ինձ էլ հուզեց,քանի որ ինքս էլ եմ անցել նման դժվարին ճանապարհ:Յուրաքանչյուր երեխա ՝ անկախ սեռից,տարիքից ու ազգությունից,անկախ սոցիալական կարգավիճակից ,միշտ հոգատարության կարիք ունի:Թող այս տարվա հունիս 1-ը նոր սկիզբ լինի մեր երկրի ու նաև աշխարհի բոլոր երեխաների բարեկեցության,իրավունքների պաշտպանության համար ու թող այս գեղեցիկ օրը վայելի յուրաքանչյուր երեխա:
Աննա Սահակյան