Հարգելի Միքայել Պողոսյան,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:
Ի շնորհիվ Ձեզ՝ ժամանակակից հայ մշակույթն ունի ստեղծագործ և ապագային միտված ծրագրերով լեցուն մեծանուն արվեստագետ: Վստահ եմ, որ շարունակելու եք ակտիվ ստեղծագործական աշխատանքը, որը նպաստելու է հայ երգարվեստի, թատրոնի ու կինոյի զարգացմանը և հասարակության շրջանում բարձրաճաշակ մշակույթի ամրապնդմանը:
Մաղթում եմ Ձեզ ստեղծագործական նորանոր հաջողություններ, առողջություն և ընտանեկան երջանկություն:
Հովիկ Աբրահամյան