Երևի քչերին է հայտնի, որ այսօր Հայ ազգային ազատագրկան պայքարի խորհրդանիշներից մեկի' Դրաստամատ Կանայանի ծննդյան օրն է: Ինչպես գիտենք նա առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կամավորական 2-րդ ջոկատի հրամանատարն էր: Կռվի թեժ պահին վիրավորված Դրոին տեղափուխում են Թիֆլիսի զինվորական հիվանդանոց, որտեղ նրան այցելում է Նիկոլայ 2-րդ ցարը: Լսելով նրա սխրագործությունների մասին ցարը պարգևտրում է շքանշանով և հարցնում, թե որտեղ է նա սովորել զինվորական արվեստը: Դրոն համարձակորեն պատասխանում է.
<< Հեղափոխության մեջ>>: Թերևս ազատագրական պայքարի մեջ ցուցաբերած արդյունքերով Դրոն չունի իրեն հավասարը, նա թե հմուտ զորավար էր, ահաբեկիչ, հեղափոխական, և թե հմուտ պետական-քաղաքական գործիչ: Հայ ազգի երդվյալ զինվոր, Բաշ-Ապարանի հերոս, Ցեղասպանությունից հազարավոր հայերի փրկած, հայատյաց Բաքվի Նահանգապետ Նակաշիձեին սպանած, պատմական Լոռին հայերին վերադարձրած գործչի մասին այսօր հասարակությունը և պետական այրերը ծպուտ անգամ չեն հանում և միևնույն ժամանակ քննարկում են մայրաքաղաք Երևանում տեղադրել Խորհրդային իշխանության կամակատար, հազարավոր հայերի մահվան դատապարտած, համաշխարհային ճանաչում ունեցող ոմն Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը:
Կարպիս Փաշոյան