Չնայած վարչապետ Էրդողանի նախազգուշացումներին Թուրքիայի ընդդիմությունը այսօր մտադիր է նշել անցյալ տարվա համազգային ցույցերի տարեդարձը:
Ստամբուլի Թաքսիմի հրապարակում նկատվում են ոստիկանական ուժերի հսկայական կուտակումներ, ըստ իմ հաշվարկների միայն հրապարակում կա մոտ 2000 ոստիկան, հրապարակի հարակից փողոցներում նույնպես մեծ ոստիկանական կուտակումներ կան, ոստիկանների կողքին կան նաև մեծ քանակությամբ քաղաքացիական հագուստով սակայն մահակներով ու հակագազերով զինված անձինք:
Հրապարակի տարածքում շատ են ջրանետներն ու ոստիկանական հատուկ մեքենաները, որոնցով ըստ ամենայնի պետք է տեղափոխեն ձերբակալված ցուցարարներին: Հրապարակում դեռ ցուցարարներ չկան, բայց լարվածությունը ակնհայտ է:
Կարեն Թովմասյան