Անցյալ տարի Apple ընկերության 424 խանութները, որոնք գտնվում են աշխարհի տարբեր անկյուններում, ունեցել են համարյա 100 միլիոն գնորդներ: Սա ընդամենը այցելուների թիվը չէ, այլ նրանք բոլորն այդ խանութներից ինչ-որ բան են գնել:
Իհարկե, հիմնականում մարդիկ մտնում են խանութներ այնտեղ վաճառվող ապրանքների համար, սակայն այս դեպքում սա միակ «մագնիսը» չէ գնորդների համար: Apple ընկերության խանութների հիասքանչ դիզայնը և զարմանալի դետալներն արժանի են, որ մտնես այդտեղ թեկուզ մի քանի րոպեով: Ներսից նրանք բոլորը նման են միմյանց. Apple-ը իր բրենդի համար ինտերիերը նույն ոճով է պատրաստում, իսկ դրսից բոլոր խանութները տարբեր են և ունիկալ:
Այս խանութը գտնվում է Ստամբուլում և բացվել է վերջերս:
Իր առաջին խանութը Apple-ը բացել է Սիդնեյում:
2010թ. Ընկերությունը բացեց խանութ այս շենքում, որտեղ նախկինում բանկ է եղել: Այն գտնվում է Փարիզում:
Խանութը գտնվում է Պեկինում:
Սա Նյու Յորքում գտնվող խանութի 9 մետր բարձրությամբ մուտքն է, իսկ ներսի ապակե աստիճանները տանում են դեպի խանութ, որը գտնվում է գետնի տակ:
Բեռլինում Apple ընկերության խանութը գտնվում է Օպերային թատրոնի շենքում:
Apple-ի 3 հարկանի խանութը Լոնդոնում, որտեղ աշխատում են 300 աշխատակիցներ: Ի դեպ այն համարվում է ընկերության ամենամեծ խանութներից մեկը:
Apple-ի խանութը Շանհայում:
Հոնկոնգում Apple-ի խանութը բացվել է 2011 թվականին:
2012 թվականին Apple-ը բացեց նոր խանութ Եվրոպայի ևս մեկ պատմական վայրում՝ Ամստերդամում:
Ասում են Apple-ը 2.5 միլիոն դոլար է վճարել, որպեսզի Նյու Յորքի Կենտրոնական կայարանում ձեռք բերի այս անկյունը՝ իր խանութի համար: Եվս 5 միլիոն դոլար վճարել է՝ նախկին սեփականատիրոջն այստեղից հանելու համար: