Ակամա մտածում եմ, թե ինչ է կարելի հիմա անել այս իրավիճակում:
Կարելի է, բայց խնդիրն այն է, որ բոլոր քայլերը անխտիր պահանջում են քաղաքական խիզախություն:
Ուստի, հիմա նստած մտածում եմ, թե ինչ կանի Սերժ Սարգսյանը հաշվի առնելով իր խիզախության բացակայությունը:
Ամենամարմանդը և անշառը, ինչ մտածեցի.
Դիմել նամակով Ղազախստանին և Ռուսաստանին այն մասին, որ Հայաստանը պատրաստ է հանել իր առարկությունները մեկ պայմանով:
Այն է, եթե Ադրբեջանը ապագայում նույնպես դիմի անդամության համար, ապա նկատի ունենալով, որ Միսնկի խումբը միակ լիազորված մարմինն է ԼՂՀ կարգավիճակը որոշելու և այն դեռ հստակեցված չի, ապա Ադրբեջանը նույնպես ընդունվելու է այն փաստացի տարածքով, որը վերահսկվում է, իսկ ԼՂՀ մասին պիտի համապատասխան կետ լինի, որ այն կամ ընդունվելու է առանձին, կամ միայն Մինսկի խմբի կողմից կարգավիճակը որոշելուց հետո: Եվ այդ ամենը պիտի ստորագրվի գրավոր և նշվի կազմակերպության Կանոնադրության մեջ:
Նման առաջարկը իհարկե կմերժվի և կատաղությունը կարառաջնի, սակայն գժի տեղ դնելը առանց թղթի կանցնի:
Եվ երկրորդը, դիմել և նախաձեռնել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հանդիպում այս հարցով, որպեսզի Սերժ Ազատիչը կարողանա թաքնվել ընդիմադիրների լայն թիկունքում: Փորձել այդ հավաքում ապահովել կոնսենսուս Ղարաբաղի հարցով, և որոշակի ներքաղաքական զինադադար Ղարաբաղ-Եվրազես հարցով հաստատել: Նման մանդատով, քանի որ ժողովդրինը չկա, կարելի է և հրաժարվել Եվրազեսից: Եթե պրոռուսական ուժերը հրաժարվեն նման հանդիպումից և Ղարաբաղի հարցով կոնսենսուսից, ապա և Եվրազես առանց ԼՂՀ ընդունվելու մեղքը իրենց վրա կընկնի:
Метки: Армения, Неоколониализм, Технологии, Элита лавочников, Էշիզմ
Հայկ Բալանյան