Ես ընկերուհիներ ունեմ որոնք շատ հետաքրքիր բնավորություններ ունեն գիտեք: Մեկ մեկ գալիս են մեր տուն սուրճ խմելու և առիթ է լինում խոսել իրենց անձնական կյանքից: Այ օրինակ նայեք նրանցից մեկը ինչ էր ասում ինձ: Նա ասում էր որ ես չեմ հանդուրժում երբ տղան վերևից է նայում ինձ,նա պետք է անպայման ինձ հավասար լինի, կամ ես ման եմ գալիս նենց տղա որ մեր մեջ հավասար լինի ամեն ինչ: Օրինակ ես չեմ հասկանում հարգելի աղջիկներ,չէ որ տղան ձեզնից բարձր պետք է լինի թե մտածելակերպով,թե ունեցվածքով թե աշխատանքով և ինչու չէ նաև կրթությամբ: Ինչու համար աղջիկը պետք է տղայի նման նախանձություն ցուցաբերի տղայի նկատմամբ և ցանկանա հավասարվել նրա հետ: Ինչու համար է աղջիկը նախանձում տղային:

 

Եթե նախանձում է կամ խանդում է որ նա ունի սիրուն ընկերուհի դա ուրիշ հարց է,բայց եթե աղջիկը նախանձում է իր վրա աչք դրած տղայի վրա և փոխանակ ցուցաբերի հարգանք, այլ ընդհակառակը պահում է իրեն այնպես կարծես թէ այդ տղայի ընկերը լինի կամ հարևան մի հատ բիձա մարդ: Աղջիկներին դա սազեկան չէ հասկացեք երեխեք ջան:
Ես իմ ընկերուհիներին խորհուրդներ տվել եմ,բայց չգիտեմ նրանք կհասկանան դա թե ոչ: Ոնց կարելի է ամեն անգամ փորձել հավասարվել տղայի կարողությունների հետ, և եթե չի ստացվում հավասարվելը, ապա նախանձել: Իսկ եթե դուք ունենաք շքեղ մեքենա կամ ապրեք ԱՄՆ-ում, մի հատ ջահել տղա ոչ թե աչք դնի ձեր վրա այլ նախանձի ձեր ունեցվածքին դուք չեք? զարմանա? չեք ասի մեղքա այս մարդը փոխանակ աչք դնի իմ ֆիգուրայի արտաքինի վրա,աչքա դնում իմ կարողության վրա, փոխանակ աչք դնի տղայի վրա այլ ոչ աղջկա: Հակադարձ սեռը հակադարձ սեռին շատ հատուկենտ է նախանձում, որովհետև դա շատ ամոթ բան է: Նամանավանդ չամուսնացած տղան և աղջիկը: Դա ահավոր է:

 

 

Սելովե Ստեփանյան