Կարծում եմ, որ բացի ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի “վկաներից” բոլորն արդեն հասկացան, թե ինչ եղավ երեկ և թե ինչ ֆունդամենտալ ապտակ ստացավ Հայաստանը Նազարբաևի հայտարարությունից:
Ակնհայտ է, որ Հայաստանին ճնշում են և ստիպում հողեր հանձնել, բայց այդ ճնշումների պատճառը գտնվում է ոչ թե Աստանայում, Մոսկվայում կամ Վաշինգթոնում, և ոչ էլ նույնիսկ Անկառայում կամ Բաքվում: Այդ ճնշումների պատճառը գտնվում է Երևանում, իսկ ավելի կոնկրետ' Բաղրամյան 26-ում:


Մեր երկրի բոլոր խնդիրները, արտաքին և ներքին քաղաքականությունում գրանցած ձախողումները կապված են անձամբ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետ:
Սերժ Սարգսյանը բառիս բուն իմաստով փլատակների վերածեց մեր երկիրը, ռուսների համար մեզ դարձրեց խիստ անվտահելի գործընկեր, արևմուտքի համար մենք ընդհանրապես գոյություն չունենք, այդ ֆոնին էլ Ադրբեջանը շարունակում է հզորացնել իր ռազմական մեքենան, և այդ ամենի արդյունքում պարզ է, որ մեզ նաև պետք է ճնշեին և ստիպեին հողեր հանձնել:


Իսկ այս ամենի մեջ ամենազզվելին, նողկալին ու անընդունելին այն է, որ այս բոլոր ձախողումներից հետո Սերժ Սարգսյանը դեռ մի բան էլ հանդգնում է Սահմանադրություն փոխել և հիմքեր ստեղծել սեփական հավերժ վերարտադրությունը ապահովելու համար:


Մեր հասարակությունը վերջապես պետք է զարթնի և Սերժ Սարգսյանին հեռացնի իշխանությունից, քանզի այլ պարագայում մենք ուղղակի կդադարենք գոյություն ունենալ որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններ:


Քաղաքական ուժերն էլ արդեն արժե, որ մի կողմ դնեն բոլոր ձևականությունները և լուրջ գործընթաց ձեռնարկեն երկրում իշխանությունը փոխելու համար: Այլ պարագայում ուղղակի կարող է ուշ լինել, և մենք մինչև 2017թ. ուղղակի չենք ձքի:

 

 

Արմինե Ամիրյան