Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իջազգային կապերի վարչության նախագահ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակը Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարներին նպատակ է հետապնդում հիշեցնել, որ Հայաստանը կարող է դառնալ ՄՄ-ի անդամ միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Նամակում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը լավ հարաբերությունների հետ է ՄՄ-ի բոլոր երեք երկրների հետ, և վերջիններս չպետք է քայլեր ձեռնարկեն, որոնք կվնասեն Ադրբեջանին: Եվ ամենավերջում Մամեդովն ասել է, որ Ադրբեջանը չի պատրաստվում դառնալ Եվրասիական Միության անդամ, և իրենց այստեղ հետաքրքրում է միայն Հայաստանի հարցը:

 

 

Սարգիս Ասատրյան