Այսօր Երևանի քաղաքապետարանում հյուրընկալեցի Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանին։ Հանդիպման ժամանակ քննարկեցինք համագործակցության սերտացմանն ու խորացմանն ուղղված հարցեր։
Վստահ եմ՝ 2000 թվականից ի վեր եղբայրացած Երևանը և Բեյրութը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Բեյրութում հայ համայնքի ունեցած զգալի դերակատարումը ևս հաշվի առնելով կարծում եմ, որ մենք կկարողանանք փոխշահավետ համագործակցություն հաստատել ու այն առավել առարկայական դարձնել։

Фотография: Այսօր Երևանի քաղաքապետարանում հյուրընկալեցի Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանին։ Հանդիպման ժամանակ քննարկեցինք համագործակցության սերտացմանն ու խորացմանն ուղղված հարցեր։
Վստահ եմ՝ 2000 թվականից ի վեր եղբայրացած Երևանը և Բեյրութը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Բեյրութում հայ համայնքի ունեցած զգալի դերակատարումը ևս հաշվի առնելով կարծում եմ, որ մենք կկարողանանք փոխշահավետ համագործակցություն հաստատել ու այն առավել առարկայական դարձնել։

 

Տարոն Մարգարյան