Եվ այսպես, կայացավ... այսօր Աստանայում Պուտինը, Նազարբաևն ու Լուկոշենկոն ստորագրեցին Եվրասիական Տնտեսական Միության ստեղծման մասին պայմանագիրը:
Տարբեր աղբյուրներ մատուցում են այս իրողությունը բացառապես տնտեսական, կամ ընդհակառակը՝ բացառապես քաղաքական ասպեկտով, սակայն իրականում սա շատ ավելի բազմակողմանի ու խորն են, քան մատուցվում է:
Նախևառաջ, հարցը ունի աշխարհաքաղական ասպետ. սա հստակ մեսսիջ է՝ ի լուր աշխարհի, որ Ռուսաստանը աստիճանաբար ուզում է կոնսոլիդացնել իր «ազդեցության» գոտին ու եթե ոչ վերամիավորել հետպորհրադյին պետություն-բեկորները, ապա որակական նոր հարթություն տեղափոխել համագործակցությունը և նաև ինչո՞ւ ոչ, նոր երկրներ ընդունել այս միություն:
Հարցի տնտեսական կողմն էլ պարզ է. ըստ ության, ԵԱՏՄ-ն նույն ՄՄ-ն է, համենայն դեպս, Մաքսային Միություն ասվածը ու դրա գաղափարախոսությունն ու կանոնները հանդիսանալու են Եվրասիաական միության կորիզը: Իհարկե, միությունում ընդգրկված երկրները շատ ավելի սերտորեն կհամագործակցեն տնտեսական դաշտու ու ժամանակի ընթացքում՝ կստեղծեն մեկ ընդհանուր դաշտ:
Սակայն Հայաստանի համար այս ամենում մասնակցելու հեռանկարը մշուշոտ է, որովհետև հատկապես Ղազախստանն՝ ի դեմս պանթյուրքիզմով տարված Նազարբաևի, պարբերաբար տորպեդահարում է ՀՀ-ի անդամակցության հարցը ու խոչընդոտում, դրան: Օրինակ՝ այսօր Սերժը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է անդամակցության մասին պայմանագիրը կնքել ս.թ. հունիսի 15-ին, սակայն Նազարվբաևը հայտարարել է, որ հարցը քննարկումներ է պահանջում ու հետաձգել է որոշումը մինչև Հուլիսի 1-ը:
Մյուս կողմից, Ռուսաստանն այս հարցում անում է ամենը՝ Հայաստանին հնարավորինս արագ ներգրավելու համար ու դա բնականաբար կոմպենսացնում է Ղազախստանի ընդգծված հակազդեցությունը: Ռուսաստանը բնականաբար դա անում է առաջնորդվելով առաջին հերթին իր շահերից ու նպատակներից ելնելով, բայց դե նենց էլ չի, որ մեր ու իրենց շահերի բախում կա:
Անդրանիկ Իսահակյան