Ակումբը, որն ունի 3000-ից ավել անդամ, 70-ից ավել տարածքային օղակ, կուտակել է պատանիների և երիտասարդների հայրենասիրական դաստիարակության աշխատանքների մեծ փորձ:


Բոլորս շատ ենք խոսում այն մասին, որ մեր կրթական հաստատություններում հայրենասիրական, այդ թվում' ռազմահայրենասիրական նոր ձեռնարկումների կարիք կա:


Վստահ եմ, որ ՀՀ ԿԳՆ-ի, ՀՀ ՊՆ-ի և ԵԿՄ "Պատանի երկրապահ" ակումբի միջև համագործացությունը թույլ կտա այս ուղղությամբ տարվող աշխատանքները առավել համակարգված դարձնել:


Հ. Գ. - 1. ՀՀ Կառավարության 2014-2017 թթ ծրագրում ներառված է հայրենասիրական կրթության նոր հայեցակարգ ունենալու մասին դրույթը:


Հ. Գ. - 2. Գումարը հատկացվել է ՀՀ ԿԳՆ խնայողությունների հաշվին:

 

 


Արմեն Աշոտյան