Էլ երկիր չմնաց, որի ռազմական տեխնիկայով ադրբեջանական կողմը հետաքրքրված չլինի... Հարավ Աֆրիկյան հանրապետությունից մինչև Հարավային Կորեա... Սա մի տեսակ արդեն ոչ այնքան զենք գնելու քաղաքականությունա, որքան սեփական ժողովրդի և աշխարհի առաջ թիթիզանալու հակում... Այդ հակումի մեջա մտնում նաև Մադրիդի Ատլետիկոյի մարզաշապիկի վրագրառումը, Մեքսիկայում Հեյդար Ալիևի արձանի տեղադրման փորձերը ահռելի գումարներ ծախսելով (թե ասա Մեքսիկայում ովա ճանաչում Ալիևին), Բաքվում կայացած Եվրատեսիլի ժամանակ ամեն երգից առաջ իբր ադրբեջանական ծագմամբ այսինչ-այնինչի ընդգծված փառաբանումը, ինչպես նաև իրենց հարևանների՝ նույնիսկ իրենց եղբայրական դաշնակից համարվող թուրքերի հետ պատմության, գրողների և ավանդույթների հետ կապված զանազան վեճերը... փաստորեն թիթիզացումը Ադրբեջանում դարձելա քաղաքական կատեգորիա...

 

 


Մուշեղ Խուդավերդյան