Մինչ ազգս ինքնամոռաց իրար ա քլնգում միկոյանի արձանի, մաքսային միության, պուտինի, կոնչիտայի ու այլ 2-րդական և 15-րդական հարցերի շուրջ, փորձեմ փոխել կարևորի մասին:


Ուրեմն, որքան էլ դա բարդ լինի մարսել, բայց աշխարհում պրոցեսսները զարգանում են հաճախ մեզանից անկախ ու երբեմն էլ՝ ի հեճուկս մեզ: Նման խորը ու մասշտաբային պրոցեսսներից մեկն էլ, որ վաղուց արդեն իրականություն է ու ընթացքի մեջ է՝ կայսրությունների կառուցումն ու փլուզումն է:


Տարբեր քաղաքական ու փիլիսոփայական տեսաբաններ տարբեր թեզերով են հանդես գալիս, որոնց բոլորին միավորում է երկու պարզ գաղափար. աշխարհը հիմա մի քանի ճամբար-կայսրությունների բաժանված, որոնց սահմաններն ու կառուցվածքը քննարկման ենթակա են, բայց դրանց գոյությունը փաստ է: Մյուս պարզ իրողությունն այն է, որ մենք ականատես ենք լինում ազգային պետության մոդելի մայրամուտին:


Սրանից մի քանի օր առաջ, մի խելացի մարդ շատ խելացի բան ասեց. արդի աշխարհում կա երեք տեսակի պետություն՝ մետրոպոլիա (կայսրության սիրտը), վասսալ (հարաբերականորեն անկախ՝ ներքին քաղաքականության հարցում) և գաղութ (թալանվող ու տոտալ կախվածության մեջ գտնվող), իսկ մնացածը արդեն էմոցիոնալ ու աբստրակտ գնահատականներ են: Այո՛, ուզենք մենք դա, թե ոչ, մեր ու ցանկացած այլ երկրի համար կա տեսական ընտրության այս երեք տարբերակը՝ կամ մետրոպոլիա ես, կամ մետրոպոլիային լոյալ վասսալ, կամ էլ մետրոպոլիայի կողմից թալանվող ստրուկ:


Չեմ ուզում այս գրառման մեջ կենտրոնանամ, թե մենք հիմա որ կարգավիճակում ենք, որովհետև հիմա առավել կարևորում եմ այն, որ նախ հանրային գիտակցությունն ընկալի ու մարսի իրական աշխարհի իրական մոդելը, որովհետև հատկապես դրանից է կախված տվյալ ազգի ու պետության հեռանկարը՝ այս հարցի կոնտեքստում, քանի որ ցանկացած խնդիր լուծելու համար նաև պետք է հասկանալ խնդրո բովանդակությունն ու պատճառները, որպեսզի մշակել ռազմավարություն ու մարտավարություն, տվյալ խնդիրը հաղթահարելու համար:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան