ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին դարձել է ինտերնետի գլխավոր մեմերից մեկը, որովհետև այս կինը արդեն գերազանցել է բթամտության բոլոր ռեկորդները: Պարզապես օր չի անցնում, որ Պսակին հերթական անհեթհեթ հայտարարությունը չանի, սակայն ես ոչ թե ուզում ծաղրեմ նրան, ոչ էլ առանձնապես կենտրոնանալ նրա անձի վրա, այլ միանգամայն ավելի կարևոր ու նշանակալից դիտարկում ունեմ՝ այս տիկնոջ արտահայտած վերջին մտքերի վերաբերյալ:
Չմոռանանք, որ Պսակին բացի բավականին դմբո կին լինելուց, այնուամենայնիվ հանդիսանում է ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ, ով հնչեցնում ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշում: Սա ֆիքսեցինք: Հիմա անցնենք բուն թեմային:
Վերջին ասուլիսներից մեկի ժամանակ Պսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դրական է գնահատում ուկրաինական իշխանությունների «կարգուկանոն ու խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերը»: Հիշեցնեմ, որ այդ վարդագույն երանգներով նկարագրված քայլերը իրական կյանքում նշանակում են ոչ այլ ինչ, քան սեփական ժողովրդի մի հատվածի վրա բանակ կիրառել, ընդ որում ոչ թե ինչ որ ինքնաձիգներ կամ այլ հրազեն, այլ բանակը՝ իր ողջ ներուժով. զրահատեխնիկա, ավիացիա, հրետանի:
Մի կողմ դնենք այդ ամենի պատճառները ու հետևանքները: Ինձ ուղղակի զզվելի է ԱՄՆ-ի որդեգրած անթաքույց երկերեսանիությունը: Երբ աիսներ առաջ Բերկուտը մահակներով հակազդում էր Մայդանում հավաքված պորտաբույծներին, նույն ԱՄՆ-ը հայտարարում էր, որ դա հանցանք է սեփական ժողովրդի դամ, բայց հենց ամերիկյան մանկլավիկները բռնազավթեցին իշխանությունը ու սկսեցին արդեն ոչ թե մահակներով, այլ ձեռքի տակ եղած ողջ սպառազինությամբ ճզմել հարավ-արևելքը, ԱՄՆ-ը դա որակեց, որպես «կարգուկանոն ու խաղաղություն հաստատելուն ուղղված քայլերը»: Բա դե այսքանից հետո ինչպե՞ս չասես, որ ԱՄՆ-ը պիղծ ու անասնական պետություն է ու ո՞նց չասես, որ նրանք, ովքեր մեր երկրում ողջունում են ԱՄՆ-ի քաղաքականությունը, իրենք էլ կամա թե ակամա դառնում են այդ պղծության ու անասնության կրողները...
Գեղամ Ասլամազյան