«ՔԵԶ ԽԱԲԵԼ ԵՄ» տեսահոլովակիս մրցույթի ավարտից հետո՝ Հայաստան վերադառնալուն պես, հանդիպեցի մրցույթիս հաղթող Ռոբերտ Փաշիկյանի հետ,հանդիպման վերջում բնականաբար հանձնեցի նրան «LILIT HOVHANNISYAN ONLINE SHOP»–ի սահմանած մրցանակը (1.000.000 դրամ ),ինչը ամենակարևորը չէ այս ամենի մեջ

 

Մեծ ոգևորություն ու հրճվանք եմ ապրում այն մտքից,որ ևս մեկ անգամ փոքրիկ կամուրջ հանդիսացա ձեր և շատ ստեղծագործող մարդկանց միջև,իսկ ինչպես իմ,այնպես էլ նրանց համար ամենաառաջնայինն ու կարևորը ձեր տված դրական գնահատականն է, ինչին արժանացրեցիք Ռոբերտի աշխատանքը