Սիրային թաղծոտ ստատուսներ Անկախից.
1. Դու շրջվեցիր ասցիր «Ալվարդ», իսկ ես միանգամից պատասխանեցի. «Հա ջան» ու այդ օրվանից դու իմ մտքում ես:
2 Քո հոտը ես զգացի ու միանգամից դուս վազեցի, բայց ավաղ արդեն ուշ էր, դու հեռացել էիր իմ սրտից:
3. Անձրևն էր դրսում ռոմանտիկ իջնում, քո մասին էի ես մելամաղձոտ մտածում:
4. Դու մի օր եկար ու ասեցիր. «Մենք բաժանվում ենք սիրելիս», ես դանակով ինձ վնասի, իսկ առավոտը հասկացա, որ դա երազ էր:
5. Մենք հանդիպեցինք ցերեկը, ձյուն էր գալիս անդադար, բայց ես ինձ տաքացած էի զգում, որովհետև քեզ էի գրկել:
6. Մի օր տեսա քեզ հեռվում, դա սեր էր առաջին հայացքից, մոտեցա, որ ձեռքդ խնդրեմ, հասկացա, որ դու էլ չկաս:
7. Ուզում եմ քեզ իմ սրտում զգամ, բայց իմ սերը այնքաքն մեծ է, որ սրտումս տեղ չի անում, կարողա իմանաս նորմալ մեծոտ սիրտ ուրդուց ճարեմ՞ :
8. Ժամանակին քեզ սիրում էի կյանքիս չափ, իսկ հիմա ատում եմ ավելի շատ... ախ դու հիմար նապաստակ:
9. Մեր հանդիպման օրը ես կհիշեմ անդրադար, ցավոք դու ղզիկ էիր ու ինձ չմոտեցար:
10. Սիրտս քոնն է, հոգիս քոնն է, քեզանով եմ ես շնչում, չգնաս չհեռանաս, թե չէ ես կմեռնեմ առանց օդ:
Բարի լույս:
Անկախ Հայաստան