Երբ նա 7 տարեկան էր, նրա ընտանիքին վռնդեցին տանից հարկերը չվճարելու պատճառով, և նա ստիպված էր աշխատել, որպեսզի կերակրի իրեն և իր հարազատներին: Երբ նա 9 տարեկան էր, մահացավ նրա մայրը: 22 տարեկանում նա որոշեց իրավաբանություն սովորել, բայց չկարողացավ գիտելիքները չհերիքելու պատճառով: 23 տարեկան էր, երբ մի խանութում բաժնետեր դառնալու համար մեծ պարտքերի տակ ընկավ: 3 տարի անց մահացավ նրա գործընկերը՝ վերջինիս թողնելով հսկայական պարտքեր, որոնք նա ստիպված եղավ վճարել երկար տարիներ: 28 տարեկանում նա ամուսնության առաջարկ արեց իր ընկերուհուն, որի հետ 4 տարի հանդիպում էր, բայց մերժվեց: 37 տարեկանում երրորդ փորձից հետո վերջապես նա մտավ կոնգրես, բայց երկու տարի անց չվերընտրվեց: Երբ նա 41 տարեկան էր, մահացավ նրա 4-ամյա որդին: Երբ 45 տարեկան էր, նորից փորձեց սենատ մտնել, բայց չկարողացավ: Այս ամենը կարդալուց հետո դուք կարծում եք, որ նա քրոնիկ անհաջողա՞կ է: Բնավ ո՛չ: Երբ նա դարձավ 51, ընտրվեց որպես ԱՄՆ-ի նախագահ: Նրա անունը Աբրահամ Լինքոլն էր:


...Երբ Դուք գնում եք դեպի հաջողությունը, ապա այն ավելի է մոտենում: Սակայն շատերը հենց այդ մոտ պահին թողնում ու լքում են: Հիշեք, այդ վերջին քայլը Ձեր փոխարեն անում են ուրիշները:
-գործի բերումով,իրավիճակից ելնելով այսօր շատ խորիմաստ էջեր թերթեցի...սրանից առավել կարևոր բան չգտա:.....


Հ.Գ. Հասկացողների համար....

 

 

Ռաֆայել Մնացականյան