Սիրելի բարեկամներ.


Facebook սոցիալական ցանցի միջոցով հաճախ եմ ստանում նամակներ, հանդիպում մեկնաբանությունների, որոնց հեղինակները զորակցության ու քաջալերանքի խոսքեր են ասում, պատրաստակամություն հայտնում աջակցել:
Այս ուղերձները գործելու, առաջ գնալու հարաճուն լիցք են տալիս ինձ:


Քաջալերանքի այդ ուղերձներից շատերի հեղինակները բնականորեն ուզում են ստանալ մի հարցի պատասխան. որն է լինելու հաջորդ քայլը Հայաստանում դրական փոփոխությունների հասնելու ճանապարհին:


Այդ հարցի մեր պատասխանը հայտնի է. ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորում: Հենց այս նպատակին է միտված «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման գործունեությունը:


Այս ուղերձը հղում եմ բոլոր նրանց, ովքեր երբեւէ զորակցության ու քաջալերանքի խոսքեր են հղել ինձ. եկել է կոնկրետ աշխատանքով զբաղվելու, եւ ապագա փոփոխությունների հիմքը դնելու ժամանակը եւ այս գործը ունի յուրաքանչյուրի աջակցության կարիքը: Աջակցություն ասելով, ընդ որում, նկատի ունեմ չորս հիմնական ուղղություն.


1. Կազմակերպչական
2. Բովանդակային
3. Նյութական
4. Տեղեկատվական


Բոլոր այն քաղաքացիներին, Հայաստանում թե արտերկրում, որ պատրաստ են նշված ուղղություններից որեւէ մեկով աջակցել մեր գործունեությանը՝ խնդրում եմ privat ռեժիմով նամակ գրել ինձ, ինչից հետո կպայմանավորվենք նշված օրակարգը քննարկելու հետագա եղանակների մասին:


Շնորհակալություն եւ հատուկ խնդրանք. խնդրում եմ like չանել սույն գրությունը: Մինչ հանդիպում:

 

 

Նիկոլ Փաշինյան