Վերջին օրերի սահմանային դիվերսիաների հետ մեկտեղ կրկնապատկվել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքները... Ընդհանրապես մշտապես սպառնում են այն պաշտոնյաները, որոնք ներքուստ գիտակցում են իրենց անզորությունը և փորձում են սպառնալիքների և տարատեսակ դիվերսիաների միջոցով իրենք իրենցից ու իրենց ժողովրդից թաքցնել իրականությունը... Ադրբեջանական ղեկավարները շատ էլ լավ հասկացել են, որ իրենց գնած տարատեսակ զենքերը ոչ մեկի չեն վախեցնում, քանի որ ի վերջո հասկանալի է, որ Ադրբեջանի հակառակորդները միայնակ չեն նրա առաջ, իսկ Ադրբեջանին դաշնակից ձևացող Թուրքիան դեռ հայտնի չէ արդյոք կլինի նրա կողքին ամենադժվարին պահին, թե ոչ... Եվ այս պարագայում Ադրբեջանի նախագահին մնում է միայն սպառնալ ու զբաղվել ինքնախաբեությամբ...

 

 

Մուշեղ Խուդավերդյան