…Եթե մի ժողովուրդ ցանկանում է ապրել, նրան մեռցնել անկարելի է: Այն ժամանակ, երբ աշխարհում մեր չարակամները գուժում էին մեր մահը և բարեկամները ողբում էին մեր կորուստը, նորից հարյավ մեր ժողովուրդը և ջարդուփշուր արեց թուրքական զորամասերը և’ Սարդարապատի, և’ Ապարանի, և’ Ղարաքիլիսայի հերոսամարտերում' հաստատելով ապրելու և գոյատևելու իր կամքը:
Եվ այն ժամանակ, երբ թվում էր, թե սպառվել և արյունաքամ են եղել մեր ժողովրդի վերջին ուժերը, ոտքի կանգնեց Հայաստանը…
Մկրտիչ Սարգսյան «Լինելության հավատով»
27.04.1983թ.
Մկրտիչ Սարգսյան