Հատկանշական է, որ վերջին շրջանում Ադրբեջանը դիվերսիոն գործողությունների թիրախ է ընտրել ԼՂՀ հարավային հատվածը: Չեմ կարծում, որ ադրբեջանցիները փորձում են գրոհել Արցախի հարավային սահմանները, որովհետեւ մեր դիրքերը այդ կողմերում թույլ են, հակառակը՝ որքան գիտեմ մեր պաշտպանական դիրքերը այդ հատվածում բավական հուսալի են: ԼՂՀ սահմանի հարավային հատվածը տարածաշրջանային առումով բավական հետաքիքր հատված է, հետեւաբար կարծում եմ, որ այդ հատվածի ապակայունացումը միայն ադրբեջացնիների գաղափարը չէ: Ենթադրում եմ, որ կա մի պետություն,(չի բացառվում նույնիսկ այսպես ասած ռազմավարական դաշնակից պետություն), որը սպասում է հարմար առիթի, որպեսզի իր զորքը խցկի Իրան Հայաստան Ադրբեջան եռանկյունու մեջ: Ուղղակի այդ երկիրը մի բան սխալ է հաշվարկել՝ պատմությունը ցույց է տվել, որ աշխարհաքաղաքական հարցերը ռազմական ճանապարհով լուծելու գործում Ադրբեջանը թույլ օղակ է:

 

 

Մկրտիչ Իսրայելյան