Որ Հրանուշ Հակոբյանը առաջարկում է մի քանի սփյուռքահայի բանակի ծառայությունից ազատել' իբրեւ թե հայանպաստ գործունեության համար, ես ձեզ հավատացնում եմ, այսպիսի բան պատմության մեջ չեք գտնի: Փաստորեն, սրանց համար բանակը բանտ է: Եվ ով իրեն լավ է պահում, ներում են շնորհում ու ազատում այդ «բանտից»: Մի հատ նորից ձեւակերպումը կրկնեմ. «հայանպաստ գործունեության համար ազատել բանակի ծառայությունից»: Այսինքն, բանակում ծառայելուց ազատելը պարգեւ է համարվում, շնորհ, նվեր:
Ես չեմ տեսել այլ պետություն, որտեղ դասալքությունը պետության կողմից պաշտոնապես խրախուսվի:

 

 

Մհեր Ղալեչյան