Ի դեպ, ամեն սահմանային միջադեպից հետո ակտուալանում ա ոչ միայն արտաքին թշնամուն հակազդելու հարցը, այլև ներքին թշնամու ստոր քարոզչությունը մերկացնելու ու դրան էլ հաազդելու խնդիրը:


Գաղտնիք չէ, որ ցավոք սրտի Հայաստանում կա (ան)մարդկային մի կատեգորիա, ով դիտավորությամբ, թե մոլորվածության մմեջ գտնվելով, օտար ֆինանսավորմամբ սնվող, թե կամավոր հիմունքներով, անընդհատ փորձում ա արհեստական տարանջատում մտցնի Հայաստանի Հանրապետության ու Արցախի հայության միջև ու անընդհատ «հայ-ղարաբաղցի» պիղծ եզրույթն ա սպեկուլացնում:


Նման տականքների սիրված փաստարկներից մեկը հնչում ա հետևյալ կերպ. «Ինչի՞ են մեր երեխեքին հավաքում տանում ղարաբաղ, որ ղարաբաղցու հողը պահի, իսկ ղարաբաղցու երեխեքը սաղ երևան են գալիս ու չեն ծառայում:»: Սա առնվազն խոսում է նրա մասին, որ տվյալ մարդը կամ ընդհանրապես պատկերացում չունի իրական պատկերի մասին, կամ էլ տականք է, որ դիտավորությամբ թշնամանք է սերմանում հայության տարբեր հատվածների միջև:
Ի ապացույց սրա, կարելի ա դիտարկել հետևյալ ցավալի ու դառը, բայց պարզ իրողությունը. ԼՂՀ-ի շփման գծում զոհված վերջին երեք զինծառայողներից երկուսը արցախցիներ են, ովքեր մշտական բնակություն էին վարում Արցախում ու զորակոչվել էին Արցախից: Դե հիմա լաբառոշ բերաններդ բացեք ու ձեր «ճաք տվածությունը» ի ցույց դրեք հայությանը...


Առհասարակ, որպես ՀՀ-ի հայ, ով ծառայել է Արցախում՝ Արցախի հայերի հետ ուս-ուսի տված, ասեմ, որ եթե տեսնում եք նման քարոզչություն ձեր կողքը, հանգիստ կարող եք հայհոյել նման քարոզչություն տանողին, եթե նա չի ուզում ուշքի գալ, որովհետև արցախահայությունը ոչ մի առումով ավելի պակաս հայ չի, քան երևանցին, հրազդանցին, լեննականցին, գորիսեցին, ագարակցին, ալավերդցին և այլը: Ասեմ ավելին, արցախի հայերը ոչ մի առումով չեն զիջում Հայաստանի մնացած կետերից զորակոչվածներին՝ ծառայության առումով ու դեռ կարող եմ ասել, որ գերազանցում են, որովհետև ցանկացած անաչառ մոնիտորինգ ցույց կտա, որ սաչոկության ամենափոքր տոկոսը հենց Արցախում է և այնտեղ օրինակ բարձր պաշտոն ու դիրք զբաղեցնող մարդկանց համար ուղղակի ամոթ բան է համարվում, որ իրենց որդին բանակում չծառայի:


Ասածս ինչ ա. գտեք դավաճանական քարոզչություն տանողներին մեր շարքերում ու առհամարհեք նրանց:


Հ.Գ. Ես իմ Արցախի հայ ընկերների ցավը տանեմ

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան